Թրամփը կվերականգնի ԱՄՆ զինված ուժերը
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը Պենտագոնին հանձնարարել է վերականգնել զինված ուժերը․ Փիթ Հեգսեթ
3 ՍԵՊ 2025 13:46
Թրամփը Պենտագոնին հանձնարարել է վերականգնել զինված ուժերը․ Փիթ Հեգսեթ

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է վերականգնել զինված ուժերը․ Փիթ Հեգսեթ

3 ՍԵՊ 2025 13:46
Թրամփը Պենտագոնին հանձնարարել է «վերականգնել ԱՄՆ զինված ուժերը»՝ Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման ֆոնին։ Այդ մասին Fox News-ի եթերում հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը: Նրա խոսքով, այդ երկրները մերձեցել են Բայդենի վարչակարգի թուլության արդյունքում։
«Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունը Ռուսաստանին և Չինաստանին ավելի մերձեցրեց։ Սա սարսափելի իրադարձություն էր, որը պայմանավորված էր ամերիկյան առաջնորդության և ուժի բացակայությամբ», - շեշտել է Հեգսեթը։
«Պետք է վերականգնենք մեր զինված ուժերը՝ պատմական ձևով, վերականգնենք զսպող ուժը՝ ոչ թե այն պատճառով, որ մենք փնտրում ենք կոնֆլիկտ: Մենք դա չենք անում: Եվ մենք դա հստակորեն ցույց ենք տվել Չինաստանին, Ռուսաստանին և մյուսներին: Այլ որովհետև, լինելով պատրաստ, մենք կանխում ենք կոնֆլիկտը: Մենք ապահովում ենք ամերիկյան ժողովրդի անվտանգությունը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թրամփը «հիանալի հարաբերություններ ունի Սի Ծինփինի հետ», և Վաշինգտոնը «կօգտագործի դա՝ հույս ունենալով գտնել համատեղ աշխատանքի ուղիներ»:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել